Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակը։
«Չեմ կարող ասել, որ մենք արդեն սովոր ենք հաղթել այս ձևով, բայց նույնը եղավ «Չելսիի» և ՊՍԺ-ի հետ։ Եթե հարցնեք, թե ինչպես է մեզ դա հաջողվում, ես կպատասխանեմ, որ ակումբի պատմությունն օգնում է մեզ շարունակել պայքարը նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ արդեն ավարտված է։
Խաղը մոտ էր ավարտին, բայց մենք, այնուամենայնիվ, կարողացանք վերջին քայլը կատարել։ Մենք լավ հանդիպում անցկացրինք ուժեղ մրցակցի դեմ։ Խփած գոլը, որը թույլ տվեց մեզ հավասարեցնել հաշիվը, վստահություն ներշնչեց ավելացված ժամանակում և հոգեբանական առավելություն տվեց։
Ողջ աշխարհը կարծում էր, որ խաղը գրեթե ավարտված է. դա լավ կոմբինացիա էր՝ Ռոդրիգոյի գոլը, և մենք ներդրեցինք մեր ունեցած ողջ էներգիան: Ձեզ պարզապես որոշակի հաջողություն է պետք: «Մանչեսթեր Սիթին» շատ ուժեղ մրցակից էր, խաղը շատ մրցունակ էր: Պահանջվեց տքնաջան աշխատանք, զոհողություն, էներգիա… փոփոխությունները շատ օգնեցին։
Ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունեցել. մենք խաղացինք շատ ուժեղ թիմերի հետ, որոնք մրցաշրջանի սկզբում հավատում էին, որ կհաղթեն Չեմպիոնների լիգան՝ ՊՍԺ-ն, Չելսիին, Մանչեսթեր Սիթիին: Փառքի մեծ մասը պատկանում է խաղացողներին, ինչպես նաև երկրպագուներին, ովքեր ճնշում են գործադրում ոչ միայն մարզադաշտում, այլև խաղի նախօրեին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ Թիմերն արդեն հանդիպել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2018 թվականին։ Այն ժամանակ մադրիդցիները հաղթեցին 3։1 հաշվով։ Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,90 գործակցով, ոչ-ոքին՝ 3,75, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,85։