Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Առաջին կեսը հարուստ չէր վտանգավոր պահերով։ Երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին տանտերերը եւ հենց սկզբում կարող էին բացել հաշիվը, սակայն Վինիսիուսը նպաստավոր դիրքից վրիպեց։ 73-րդ րոպեին Մահրեզը հեռվից կատարած հարվածով առաջ մղեց քաղաքայիններին։ 90-րդ րոպեին Ռոդրիգոն խփեց պատասխան գոլը, իսկ մեկ ըոպե անց առաջ մղեց իր թիմին։
Լրացուցիչ ժամանակի սկզբում մադրիդյան թիմը ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Կարիմ Բենզեման։
Այսպիսով, «արքայական» թիմը հաղթեց ընդհանուր 6:5 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Լիվերպուլի» հետ։