«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը մեկնաբանել է իր թիմի խաղը ՉԼ կիսաեզրափակչի «Վիլյառեալի» դեմ պատասխան հանդիպմանը (2-3):
«Մենք երկու գոլ բաց թողեցինք, և առաջին կեսում խաղը մեզ համար շատ բարդ էր։ Չկարողացանք լավագույն ձևով արձագանքել։ Կարծում եմ՝ ընդմիջումը մեզ համար շատ կարևոր էր, որ հարթեինք ամեն ինչ ու լսեինք՝ ինչ է ասում մեզ մարզիչը, ինչպես նաև երկրորդին կեսին մոտենալ խաղը փոխելու միջոց գտնելու համար։
Լուիս Դիասն ու բոլոր խաղացողները, որոնք դաշտ դուրս եկան, իսկապես ահռելի ներդրում ունեցան խաղում։ 3 գոլ խփելը հիանալի է։ Երկրորդ կեսը լրիվ այլ էր առաջինի համեմատ։ Հարցը մեր վերաբերմունքի մեջ է։ Մենք դա արեցինք ու դա հիանալի է»,-Բեկերի խոսքերն է փոխանցում մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։