Պաուլո Դիբալան «Յուվենտուսից» տեղափոխվելու է «Ինտեր»։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, հարձակվողը մոտ է միլանյան ակումբի հետ 4-ամյա պայմանագիր կնքելուն, որտեղ նա տարեկան կվաստակի 6 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։
Հարձակվող Լաուտարո Մարտինեսը և կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը, ովքեր վերջերս են երկարաձգել իրենց պայմանագրերը, տարեկան 6 մլն եվրո են ստանում «Ինտերում»:
Դիբալային նման աշխատավարձ վճարելու համար «ներաձուրիները» պատրաստվում են բաժանվել Արտուրո Վիդալից, Ալեքսիս Սանչեսից և Մատիաս Վեսինոյից։
























































