«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերհիշել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակաշրջանը։
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ՄՅՈՒ-ի կազմում հանդես է եկել 2016-ից 2018 թվականներին և դարձել 29 գոլի հեղինակ։
Զլատանը խոստովանել է, որ հիանալի ժամանակ է անցկացրել Մանչեսթերում․
«Ես զվարճացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում». այնտեղ ինձ դուր եկավ, քանի որ երբ տեղափոխվեցի, բոլորը դեմ էին այդ տրանսֆերին։ Անգլիայում ինձ չէին սիրում։ Եվ երեք ամիս անց բոլոր քննադատողները սիրահարվեցին ինձ, բայց ես նրանց այլևս չէի սիրում։
Ես սիրում եմ ատելություն զգալ, քանի որ դա իմ մեջ լավագույնն է դուրս բերում: Պրեմիեր լիգան հիանալի առաջնություն է, զարմանալի մթնոլորտ է այնտեղ: Երջանիկ եմ, որ խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում», որը համարում եմ Անգլիայի լավագույն ակումբը»,- շվեդ հարձակվողին մեջբերում է ESPN-ը։