Շոտլանդիայի չեմպիոնը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կփոխարինի Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:
Այդ մասին հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կայքը։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն հերթական կոշտ պատժամիջոցներն է կիրառել ռուսական ֆուտբոլի նկատմամբ։ Կառույցը մերժել է Ռուսաստանի ֆուտբոլային միության ուղարկած հայտերը՝ Եվրոպայի 2028 կամ 2032 թվականների առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու վերաբերյալ։ Ռուսական ակումբները զրկվեցին 2022/23 մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։
Ռուսաստանի երիտասարդական հավաքականին զրկեցին Եվրո-2023-ին մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի ազգային հավաքականին զրկեցին Ազգերի Լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի կանանց հավաքականը զրկվեց Եվրո-2022-ին մասնակցելու իրավունքից՝ տեղը զիջելով Պորտուգալիային։