«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր թիմը պետք է պատրաստ լինի «Վիլյառեալի» հետ հնարավոր դժվարություններին Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում։
«Մենք պետք է պատրաստ լինենք դիմանալու: Ոչ թե գոլեր խփելու, այլ խաղին ճիշտ ուղղություն տալու համար։ Լավ օրինակ էր «Նյուքասլի» դեմ հանդիպումը (1:0): Նրանց երկրպագուները թիմին առաջ մղեցին, բայց մենք թույլ չտվեցինք նրանց տիրել խաղին և դրանով ցուցադրեցինք մեր խաղամակարդակը։ Դա ամենադիտարժան հանդիպումը չէր։ Իհարկե, մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց թե որքան հստակ գործեցինք՝ դա անհավանական էր։
Այո, մենք պետք է զգացմունքային լինենք, ցուցադրենք լավագույն խաղը, բայց հասկանալով, որ դա մեկ ակնթարթում չի լինի։ Համբերություն՝ չի նշանակում, որ մենք դա անելու ենք անընդհատ․ սպասում ենք համբերատար, հետո պատասխանում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Լիվերպուլ» — «Վիլյառեալ» պատասխան հանդիպումը կկայանա Վիլյառեալում (Իսպանիա) այսօր՝ մայիսի 3-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։ Առաջին հանդիպումն ավարտվել է անգլիական թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վիլյառեալի» հաղթանակը գնահատում է 4,95 գործակցով, ոչ-ոքին՝ 4,15, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 1,70։