Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների և հրապարակումների շարքը:
Շարունակում ենք ձևավորել հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը: Արդեն ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն ձախ պաշտպանի քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո:
Իսկ այսօրվանից սկսած՝ քվեարկությամբ որոշվել է վերջին 30 տարիների լավագույն աջ կիսապաշտպանը:
Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/39p9Zw9, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:
Քվեարկության վերջնաժամկետն է մայիսի 5-ը՝ 18:00:
Թեկնածուների ցանկը՝