«Արարատի» հարձակվող Ռազմիկ Հակոբյանի համար ապրիլի 28-ին կայացած Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Ուրարտուի» դեմ հանդիպումը հոբելյանական էր:
26-ամյա ֆուտբոլիստն իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Բարձրագույն խմբի առաջնություններում:
Այդ 100 խաղերից 36-ը Հակոբյանն անցկացրել է «Արարատի» կազմում: 63 հանդիպում նա անցկացրել է «Փյունիկում», 1 խաղի էլ մասնակցել է որպես «Ալաշկերտի» ֆուտբոլիստ։