Լոնդոնի «Չելսին» ցանկանում է իր կազմում տեսնել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, տեղեկացնում է BBC-ն:
Անգլիական ակումբում կարծում են, որ թիմի հարձակվող Թեմի Աբրահամը միայնակ չի կարող գործել հարձակման գծում: Նրանք վստահ են, որ Լաուտարո Մարտինեսը կարող է հրաշալի խաղային զույգ կազմել անգլիացու հետ:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև՝ «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Իտալիայի Ա Սերիայի այս մրցաշրջանում Մարտինեսը անցկացրել է 20 հանդիպում և դարձել 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: