VBET ՀՊԼ 30-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին»։ Հանդիպումն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
«Ուրարտուի» հետ խաղի մասին իր կարծքին է հայտնել «Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը․
«Շատ լարված հանդիպում էր։ Ստացանք թվային առավելություն, վերահսկում էինք խաղը, բայց շտապողականություն կար։ Լավ է՝ առաջին խաղակեսի վերջում գոլ խփեցինք։
Երկրորդ խաղակեսում խաղադաշտում ֆուտբոլիստների քանակը հավասարվեց։ «Ուրարտուն» ուներ պահ, բայց մեր դարպասապահը փրկեց այդ դրվագում։ Հանդիպման վերջնամասը շատ լարված էր։ Լավ է՝ խփեցինք երկրորդ գնդակը։ Տղաները շատ մեծ ծավալի աշխատանք կատարեցին, շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստներին»,- ասել է Թորոսյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։