VBET ՀՊԼ 30-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին»։
41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը։
Երկրորդ խաղակեսում, հադիպման 71-րդ րոպեին, տանտերերը կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը․ Նարեկ Աղասարյանը վաստակեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Արթուր Միրանյանը։
Սակայն, քիչ անց, Դավիթ Մանոյանը նորից առաջ մղեց «Արարատին» հաշվի մեջ։ Այս գոլից հետո լուսատախտակին հաշիվը չփոխվեց և հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 30 միավորով վեցերորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Արարատը» վաստակեց 43 միավոր և բարձրացավ երրորդ հորիզնական։