«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը հիացած է նախկին թիմի ցուցադրած խաղով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Վիլյառեալի» դեմ առաջին խաղում, որն ավարտվել է «կարմիրների» հաղթանակով՝ 2:0 հաշվով։
«Եթե «Լիվերպուլը» ևս մեկ գոլ խփեր, դա կլիներ վերջակետը: Բայց եթե «Վիլյառեալն» Իսպանիայում գոլ խփի, հայտնի չէ, թե դիմակայությունն ինչպես կավարտվի:
Այսօր լիակատար գերիշխանություն էր. սա լավագույն թիմն է, որը ես երբևէ տեսել եմ: Նրանք պարզապես հիացնում են: Նրանց անհավանական ճնշումը կասեցնելու ոչ մի միջոց չկա։
Պատկերացրեք, որ նրանք 4 տիտղոս նվաճեն այս տարի։ Դա անհնար է թվում, բայց հիմա դուք մտածում եք՝ իսկ եթե դա հնարավո՞ր է: Ինչպես են նրանք խաղում, ինչպես են հավատում իրենց ուժերին… Դու սկսում ես մտածել, որ դա իրական է»,- ասել է Օուենը BT Sport-ին: