Vbet ՀՊԼ 30-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Ալաշկերտին»:
Հյուրերի կազմում հաղթական գոլը խփեց Ֆոֆանա Բեկոն՝ 10–րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 41 միավորով 3–րդն է։ «Վանը» 8–րդն է 18 միավորով։
Հիշեցնենք, որ այս խաղից առաջ հրաժարական էր տվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը։