«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում տեղեկացրին ակումբի մամուլի քարտուղարությունից: Պատճառը չգոհացնող արդյունքներն են:
Արամ Ոսկանյանը հրաժարական է տվել «Նոայի» դեմ խաղից հետո, որում «Ալաշկերտը» պարտություն է կրել:
Գլխավոր մարզչի պաշտոնակատարն Արմեն Պետրոսյանն է, նրան օգնում է Սերգեյ Էրզրումյանը:
Արամ Ոսկանյանն այս տարվա հունվարին էր գլխավորել «Ալաշկերտը»: Թիմը 38 միավոր ունի իր ակտիվում ու մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել: