«Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն դիմել է իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիին։
«Դու պետք է խաղայիր Արգենտինայի հավաքականում, մենք այստեղ խենթ մարդկանց շատ ենք սիրում։ Եվ դու հենց այդպիսին ես»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Բալոտելին չի ընդգրկվել Իտալիայի հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ փլեյ-օֆֆի խաղի համար։ Իտալիայի հավաքականն այդ խաղում պարտվեց 0։1 հաշվով ու չկարողացավ դուրս գալ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Ավելի ուշ Բալոտելին հայտարարել է, որ իրեն հիշում են միայն այն ժամանակ, երբ Իտալիան պարտվում է։
Իտալիայի հավաքականը բաց կթողնի Աշխարհի երկրորդ առաջնությունն անընդմեջ։ 2018 թվականին իտալացիները ևս չմասնակցեցին Աշխարհի առաջնությանը։