«Նապոլիի» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը կփորձի իր թիմ հրավիրել «Ատալանտայի» մարզիչ Ջան Պիերո Գասպերինիին:
Այս մասին հայտնում է իտալական Gazzetta-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դե Լաուրենտիսը պատրաստվում է աշխատանքից հեռացնել «Նապոլիի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիին։ «Նապոլիի» սեփականատերը գոհ չէ Սպալետիի աշխատանքից.
Հավելենք, որ «Նապոլիի» նոր գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են նաև Ռոբերտո Դե Զերբին և Վինչենցո Իտալանոն։