«Տոտենհեմի» նախկին պաշտպան Սերժ Օրիեն, ով այժմ հանդես է գալիս «Վիլյառեալում», վերհիշել է Ժոզե Մոուրինյուի օրոք իր ելույթները։
«Մոուրինյուն լսում է քեզ, հետո ասում, թե ինչ է մտածում: Երբեմն դու ատում ես նրան և ցանկանում սպանել, բայց հետո սկսում ես սիրել նրան, քանի որ նա ի ծնե հաղթող է, և ես շատ առումներով փորձում եմ համեմատվել նրա հետ:
Ես ոչինչ չունեմ Ժոզե Մոուրինյուի դեմ»,- Օրյեի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Սերժ Օրյեն «Տոտենհեմում» խաղացել է 2017-ից 2021 թվականներին, իսկ Ժոզե Մոուրինյուն թիմի հետ աշխատել է 2019-ից 2021 թվականներին և այժմ գլխավորում է «Ռոման»:
























































