«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ։
Այսօր թիմերը կանցկացնեն Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին հանդիպումը։
«Նման հանդիպումներում շատ բան կախված է նյարդերից։ Մենք բնավորություն ունենք, և երիտասարդներն իրենց զգալի ներդրումն են ունենում նաև փորձառու խաղացողների շնորհիվ։
Երբ հագնում ես «Ռեալի» մարզաշապիկը, պետք է ամեն ինչ հաղթես։ Բայց «Մանչեսթեր Սիթին» ևս մեծ ակումբ է»,- մեջբերում է Վալվերդեին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։