Այս հանգստյան օրերին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած Իտալիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Միլանը» հաղթել է «Լացիոյին» (2:1):
Այս խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Հանդիպման ժամանակ շվեդ ֆուտբոլիստը 40 տարեկան 6 ամսական 21 օրական էր։
Այսպիսով, Իբրահիմովիչը դարձավ Ա Սերիայում գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը։
Նախկինում այս ռեկորդը պատկանում էր «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտիին, ով 2017 թվականին արդյունավետ փոխանցում է կատարել 40 տարեկան 4 ամսական 23 օրական հասակում։