Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին կարող է գլխավորել «Նապոլին», եթե Լուչանո Սպալետին հրաժարական տա։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Վինչենցո Իտալանոն ևս հավակնում է փոխարինել Սպալետիին: Այժմ նա «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչն է։
Ա Սերիայի մրցաշրջանի 34 տուրից հետո «Նապոլին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։
«Նապոլին» երկար ժամանակ հավակնում էր սկուդետոյին, բայց վերջերս թիմն անվստահ է հանդես գալիս առաջնությունում, ինչը կարող էր ազդել Լուչիանո Սպալետիի կարգավիճակի վրա: