Կարլո Անչելոտին բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքը։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչն արձագանքել է լրագրողի այն խոսքերին, թե Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Սիթի» հանդիպումը կլինի Արքա Կարլոյի և արքայազն Պեպի դիմակայությունը։
«Կարծում եմ, որ արքան ավելի մեծ է, քան արքայազնը, ուստի ես պետք է ընդունեմ դա… Գվարդիոլան հիանալի նորարար է, նա առաջարկում է հարձակվողական ոճի ֆուտբոլ և ինչ-որ նոր բան է բերում ֆուտբոլային աշխարհ:
Նա ճիշտ էր, երբ ասում էր, որ մարզիչները չեն հաղթում հանդիպումները, ամենաշատը, ինչ կարող է անել մարզիչը՝ պարտվելն է խաղում»,- ասել է Անչելոտին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: