«Ռոման» սկսել է հետաքրքրություն ցուցաբերել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի նկատմամբ, հայտնում է Fichajes-ը:
Հունիսին արգենտինացին կդառնա ազատ գործակալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը», «Ինտերը» և «Արսենալը» դիտարկում են նրան պայմանագիր առաջարկելու տարբերակը, սակայն այժմ նրանց է միացել Ժոզե Մոուրինյուի թիմը։
Նախորդ ամիս «Յուվենտուսի» մարզական տնօրենը հայտնեց, որ Դիբալան կհեռանա թուրինյան ակումբից, քանի որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։