VBET ՀՊԼ 29-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորավանքին»։
Առաջին խաղակեսում գրանցվեց միայն մեկ գնդակ․ հանդիպման 42-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Նիկողոսյանը։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում տանտերերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը․ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Նենադովիչը։
Հանդիպման 60-րդ րոպեին արդեն «Փյունիկն» առաջ անցավ հաշվի մեջ՝ Ֆիրմինուի գոլի շնորհիվ, իսկ քիչ անց Դեբլեն էլ ավելի մեծացրեց տանտերերի առավելությունը՝ 3-1։
Սակայն դա հանդիպման վերջին գնդակը չէր․ խաղի 80-րդ րոպեին «Նորավանքի» կազմում գոլ խփեց Տենտոն Յենեն։ Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով։
Այս խաղից հետո «Փյունիկը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Նորավանքը»՝ 23 միավորով 7-րդն է։