Vbet ՀՊԼ-ի 29-րդ տուրում ԲԿՄԱ-ն ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
«ԲԿՄԱ-ն շատ կարևոր նշանակություն ունի հայկական ֆուտբոլի համար։ Թիմում խաղում են բավականին երիտասարդ ֆուտբոլիստներ, երևում է՝ ինչպես են նրանք առաջընթաց գրանցում։ Նրանք կարողանում են լուրջ մրցակցություն ցուցաբերել մյուս թիմերին։
Առաջին խաղակեսում շատ էին կորուստները, սակայն երկրորդ խաղակեսում դա շտկեցինք։ Նարսինգի բացակայությունն այսօրվա խաղում պայմանավորված էր վնասվածքով, իսկ Օտուբանջոն բացակայում էր անձնական խնդիրների պատճառով»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
«Արարատ-Արմենիան» վաստակեց 61 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական, սակայն «Փյունիկից» մեկ խաղ ավելի է անցկացրել։ ԲԿՄԱ-ն 13 միավորով 9-րդ տեղում է։