Vbet ՀՊԼ-ի 29-րդ տուրում ԲԿՄԱ-ն ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
«Կարծում եմ՝ շատ դիտարժան հանդիպում էր հանդիսականների համար։ Բայց արդյունքը ոչ դրական էր մեզ համար։ Չեմ կարող բողոքել իմ ֆուտբոլիստներից։ Գրեթե տարբերություն չէր զգացվում թիմերի խաղամակարդակում, բացառությամբ հարձակման գծում։
Մենք ունենք 6 եզրափակիչ, որոնք մեզ համար չափազանց կարևոր են։ Տրամադրվելու ենք յուրաքանչյուր խաղում մաքսիմալ արդյունք գրանցելու համար»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը։
«Արարատ-Արմենիան» վաստակեց 61 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական, սակայն «Փյունիկից» մեկ խաղ ավելի է անցկացրել։ ԲԿՄԱ-ն 13 միավորով 9-րդ տեղում է։