VBET ՀՊԼ 29-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը բացեց Մայրովիչը։
Երկրորդ խաղակեսում հյուրերը կրկնապատկեցին իրենց առավելությունը․ հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Օանչուն։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 38 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Նոան»՝ 33 միավորով 5-րդը։