Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի բացման խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախնտ» ընդունել էր «Աուգսբուրգին»:
Տանտերերը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: 37-րդ րոպեին Չանդլերը բացեց հաշիվը: 48-րդ րոպեին Չանդլերն արդեն դուբլ ձևակերպեց: Ընդամենը 7 րոպեն անց Անդրե Սիլվան հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0: 89-րդ և 90-րդ րոպեներին Ֆիլիպ Կոստիչը 2 գոլ խփեց ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 5:0:
Այս հաղթանակից հետո «Այնտրախտը» 28 միավորով 9-րդն է, իսկ «Աուգսբուրգը» նահանջեց 11-րդ հորիզոնական: