Հայաստանի ազգային հավաքականի և «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը վիրահատության է ենթարկվել:
Արգենտինական ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Բալեկյանը վիրահատվել է աջ ոտքի կոճի սինովիտի համար (հոդերի բորբոքում և այտուց):
Դեռևս հայտնի չէ, թե Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի վերականգնման համար որքան ժամանակ կպահանջվի: