Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է այն լուրերը, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ղեկավարության հետ բախման պատճառով կարող է լքել կատալոնական ակումբը, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Լավ կլինի Մեսսիին տեսնել Պրեմիեր լիգայում, բայց չեմ կարծում, որ դա հնարավոր է:
Նա «Բարսելոնայի» լեգենդն է, և ես վստահ եմ՝ Լեոն մտադիր է իր կարիերան ավարտել հենց այդ ակումբում»,-ասել է Անչելոտին:
Հիշեցնենք՝ հաղորդվում էր, որ արգենտինացուն իր կազմում է ցանկանում տեսնել «Մանչեսթեր Սիթին» :