VBET ՀՊԼ 28-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Ալաշկերտի» հետ։ Հյուրերի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը խաղից հետո ասել է հետեւյալը.
«Լավ խաղ ստացվեց։ Առաջին խաղակեսի սկզբնամասում առավելություն ունեինք։ Երկրորդ կեսում մինչեւ գոլ բաց թողնելը կարող էինք հաջողության հասնել։ Ուրախ եմ, որ գոլ բաց թողնելուց հետո կարողացանք մեկ միավոր վաստակել»,-ասել է Արամ Ոսկանյանը։
























































