«Մանչեսթեր Յունայթեդի» հենակետային կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Իտալիա, հայտնում է Tuttomercatoweb-ը:
Ֆուտբոլիստը, ով անցյալ շաբաթ ասել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը մանկունիանցիների հետ և դառնալու է ազատ գործակալ, արդեն բանակցությունների մեջ է Հռոմի «Ռոմայի» հետ։
Ֆուտբոլիստին ցանկանում է իր թիմում տեսնել անձամբ Ժոզե Մոուրինյոն, ով լավ ծանոթ է Մատիչին «Չելսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում» միասնական աշխատանքից: