«Ռոմա» Ա Սերիայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ (1:1):
Այս հանդիպումը Ռոմայի համար 12-րդ անընդմեջն էր Ա Սերիայում, որը նա կարողացավ ավարտել առանց պարտության։ Այս հատվածում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել է յոթ խաղում և ևս հինգ հանդիպում ավարտել ոչ-ոքի։ «ՌոմաՆ» վերջին պարտությունը կրել է հունվարի 9-ին «Յուվենտուսի» հետ խաղում (3:4):
Խաղացված 33 տուրից հետո հռոմյան թիմը 58 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Հաջորդ տուրում Ռոման կհանդիպի Միլանի «Ինտերի» հետ։