«Արսենալի» լեգենդ Իան Ռայթը կարծում է, որ լոնդոնյան ակումբին պակասում է այնպիսի հարձակվող, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է։
«Նա անձամբ «Մանչեսթեր Յունայթեդին» 13 միավոր տվեց իր հաղթական գոլերով։ Դա այն է, ինչ ունի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նա հենց ֆուտբոլիստն է, որը պետք է «Արսենալին», քանի որ եթե նա չխաղար «Յունայթեդում», նրանք չէին լինի այնտեղ, որտեղ հիմա են: Սա այն է, ինչի համար դուք վճարում եք, և սա այն է, ինչ նա արեց: Ռոնալդուն հիանալի է», – մեջբերում է Ռայթին The Mirror-ը:
Ե՛վ «Մանչեսթեր Յունայթեդը», և՛ «Արսենալը» պայքարում են Պրեմիեր լիգայի թոփ-4-ում լինելու համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» 32 խաղից հետո 54 միավորով 5-րդն է։ «Արսենալը» 31 խաղից հետո ևս ունի 54 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։