Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հաղթական գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության «Սևիլիայի» դեմ խաղում (3:2):
Սա ֆրանսիացու 217-րդ գոլն է «Ռեալի» կազմում Լա լիգայում, և նա ակումբի պատմության մեջ մաքուր երրորդն է՝ շրջանցելով Ալֆրեդո Դի Ստեֆանոյին՝ 216 գոլով:
Այս ցուցանիշով ռեկորդակիրը Կրիշտիանու Ռոնալդուն է (311 գոլ), երկրորդը 228 գոլով Ռաուլն է։