Ա Սերիայի 33-րդ տուրում «Լացիոն» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ։
«Արծիվների» կազմում գոլի հեղինակ դարձավ Չիրո Իմմոբիլեն։ Այս գոլը հարձակվողի համար ընթացիկ մրցաշրջանում 25-րդն էր։
Ինչպես տեղեկացնում է Opta վիճակագրական պորտալը, իտալացին երրորդ մրցաշրջանում անընդմեջ գրանցում է այսպիսի ցուցանիշ։ Ըստ աղբյուրի՝ նախկինում երեք անընդմեջ մրցաշրջանի ընթացքում 25 և ավելի գոլ խփել են միայն Գունար Նորդալը և Իշտվան Նյերշը։
Հիշեցնենք, որ Իմմոբիլեն 2016 թվականի ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Լացիո»։ Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։