Ա Սերիայի 33-րդ տուրում «Յուվենտուսն» ընդունել էր «Բոլոնյային» ու ոչ-ոքի ավարտեց հանդիպումը։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Խաղի հաշիվը հյուրերի կազմում բացեց Առնաուտովիչը 52-րդ րոպեին։
Հանդիպման 84-րդ րոպեին հյուրերի կազմում ուղիղ կարմիր քարտ ստացավ Սոումաորոն, ապա երկրորդ դեղին քարտով հեռացվեց նաև Մեդելն ու թիմը մնաց 9 հոգով։ Թուրինցիները թվային առավելությունից կարողացան օգտվել միայն հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին․ Մորատայի փոխանցումից հետո թիմին պարտությունից փրկեց Վլահովիչը։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 63 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բոլոնյան» 38 միավորով՝ 13-րդը։