Լեհաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվել էր «Յագելոնիային» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հյուրերի պահեստայինների նստարանին էր ու այդպես էլ դաշտ դուրս չեկավ։
Այս խաղից հետո «Պոգոնը» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, «Յագելոնիան»՝ 12-րդ։