«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։ Մարզիչների թիմերը կհանդիպեն ՉԼ կիսաեզրափակչում։
«Կլոպը խելացի է ու շատ լավը։ Նրա կարիերան ինքնին խոսում է այդ մասին։ Ես հանդիպել եմ նրան, երբ նա մարզում էր Դորտմունդի «Բորուսիան», իսկ ես՝ «Վալենսիան»։ Հենց այդ ժամանակ ես սկսեցի հաճախել մարզիչների համաժողովին Նիոնում, իսկ հետո մենք հանդիպեցինք։
Կլոպը հիանալի մարզիչ է, նա որակյալ կոլեկտիվ ունի։ Այն «իդեալական կոկտեյլ» է։ Բայց մենք էլ հասել ենք կիսաեզրափակիչ, որովհետև արժանի ենք դրան։ Կիսաեզրափակչում խաղալը պատահականություն չէ»,- Էմերիի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։