Արթուր Դալալոյանը անհատական բազմամարտում հաղթել է Ռուսաստանի մարմնամարզության առաջնությունում։
Դալալոյանը հավաքել է 163.229 միավոր և զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիրիլ Պրոկոպիևը (162,83), երրորդը՝ Վիկտոր Կալյուժինը (162,295):
Նշենք, որ Ռուսաստանի ևս երկու ուժեղագույն մարմնամարզիկներ՝ Նիկիտա Նագորնին և Դավիդ Բելյավսկին, բաց թողեցին մրցաշարը առողջական պատճառներով: