Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրում՝ Նորվեգիայի հետ խաղում ընդգրկված էր մեկնարկային կազմում: Այդպիսով նա դարձավ հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր: Խաղից հետո (1-1) իսպանացին մեկնաբանել է իր ռեկորդը:
«Անհատական ձեռքբերումները միշտ երկրորդական են:
Ես այդ ռեկորդը կփոխեի հաղթանակով: 168 խաղը պարգև ու վաստակ է, մեծ հպարտություն: Հուզվում եմ ամեն անգամ, երբ կրում եմ հավաքականի մարզաշապիկը: Ոչինչ դա չի փոխում: Հույս ունեմ դեռ երկար տարիներ անցկացնել հավաքականում», – Ռամոսի խոսքերն է մեջբերել Marca-ն:
Սերխիոն հավաքականում խաղում է 2005 թվականից: Այդ ժամանակահատվածում նա երկու անգամ դարձել է Եվրոպայի, մեկ անգամ՝ Աշխարհի չեմպիոն: