Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը առաջարկ է ստացել իսպանական «Յուվենտուսից»։
Թուրինյան ակումբը պատրաստ է 36-ամյա խորվաթին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով, եթե նա որոշի հեռանալ «Ռեալից» պայմանագրի ավարտից հետո։
Մոդրիչի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, որի կազմում նա խաղում է 2012 թվականից, ավարտվում է հունիսի 30-ին, և, կարծես թե, «Ռեալը» չի շտապում երկարաձգել համագործակցությունը խորվաթի հետ։
Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, Մոդրիչը ներկայումս երկու առաջարկ ունի՝ մեկը թուրինյան գրանդից, մյուսը՝ քաթարյան ակումբից, որի անունը չի նշվում: