Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ։
Խորվաթ ֆուտբոլիստը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող երկրպագուների քվեարկության արդյունքում, որն անցկացվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Մոդրիչը «Չելսիի» հետ հանդիպման 80-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց, ինչը մադրիդցիներին թույլ տվեց խաղն ուղարկել լրացուցիչ ժամանակ և արդյունքում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել։
Բացի Մոդրիչից, Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնել են Ռաուլ Ալբիոլը (Վիլյառեալ), Ջոն Սթոունսը (Մանչեսթեր Սիթի) և Կոնստանտինոս Ցիմիկասը (Լիվերպուլ):