«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է թուրինյան ակումբի՝ թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման մասին։ Արգենտինացու պայմանագիրն ավարտվում է ամռանը։
«Չէի սպասում նման բան, բայց ակումբը բաց ու անկեղծ է գտնվել։ Դիբալայի հետ պայմանագիրը չեն երկարաձգել, համարելով, որ նա ակումբի նախագծի մեջ չի մտնում, ոչ թե, որովհետև Պաուլոն թույլ խաղացող է։
Նա դեռ շատ բանի կհասնի, բայց դա չի նշանակում, որ «Յուվենտուսը» սխալվում է»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում Alfredo Pedulla-ն։