Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքով կազմված շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Դրանում միանգամից ընդգրկվել են 8 խաղացողներ, ովքեր հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Դարպասապահ՝ Էդերսոն (Մանչեսթեր Սիթի)
Պաշտպաններ՝ Կոնստանտինոս Ցիմիկաս (Լիվերպուլ), Ռեյնիլդո (Ատլետիկո Մադրիդ), Անտոնիո Ռուդիգեր (Չելսի), Ջոն Սթոունզ, Կայլ Ուոքեր (երկուսն էլ՝ Մանչեսթեր Սիթի)։
Կիսապաշտպաններ՝ Մեյսոն Մաունթ (Չելսի), Գոնսալո Ռամոս (Բենֆիկա), Լուկա Մոդրիչ (Ռեալ Մադրիդ):
Հարձակվողներ՝ Տիմո Վերներ (Չելսի), Ռոբերտո Ֆիրմինո (Լիվերպուլ):
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» ու Մադրիդի «Ռեալը», ինչպես նաև «Լիվերպուլն» ու «Վիլյառեալը»։