«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է ՉԼ 1/4 եզրափակչի «Ման Սիթիի» դեմ պատասխան խաղի մասին։
««Ատլետիկոն» չափազանց բարձր կարգավիճակ ունի, որ մեզ ինչ-որ բան կարողանա նեղացնել, իսկ արդյունքում բոլորը տեսան, որ նախապատմական ֆուտբոլ կարող է ցուցադրել բացառապես ցանկացած թիմ։ Մենք լավ խաղ անցկացրինք, շատ գրոհեցին, իսկ «Մանչեսթեր Սիթին» նախապատմական ֆուտբոլ էր խաղում, պաշտպանվում՝ իր դարպասի մոտ պատ կառուցելով, որ գոլ բաց չթողնի։ «Քաղաքայինները» բացարձակապես պաշտպանողական թիմ էին։ Ողջ երկրորդ կեսի ընթացքում նրանք ընդամենը մեկ հարված են արել մեր դարպասին»,- Սերեսոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, բայց առաջին խաղում նվազագույն հաղթանակի շնորհիվ անգլիական թիմը դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ։