Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը 2 ամսով բաց կթողնի: Նա բաց կթողնի Ազգերի լիգայի մեկնարկը:
Այս մասին հայտնում է լրագրող Արարատ Մամբրեյանը` իր տելեգրամյան ալիքով:
Հարոյանը Նորվեգիայի դեմ խաղում ձեռքի երկու կոտրվածք էր ստացել և վիրահատվել: Ըստ Մամբրեյանի, Հարոյանը նվազագույնը 2 ամիս բաց կթողնի:
Այսպիսով, Հայաստանի հավաքականի ավագը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ազգերի լիգայի՝ Շոտլանդիայի (հունիսի 4), Իռլանդիայի (հունիսի 7), Ուկրաինայի (հունիսի 11) և Շոտլանդիայի դեմ (ապրիլի 14) խաղերը: