«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է ասել «Վիլյառեալի» մարզիչ Ունաի Էմերիի հասցեին, որի թիմի հետ հանդիպելու է ՉԼ կիսաեզրափակիչում։
«Եթե կարողանայի հենց հիմա վերլուծել «Վիլյառեալին», շատ անսովոր կլիներ։ Տեսա արդյունքները, խաղը շատ տպավորիչ էր։ Ունաի Էմերին գավաթների արքան է, անհավանական է՝ ինչ է նա անում։ Բայց ինձ մի փոքր ժամանակ տվեք, որ պատշաճ ձևով պատրաստվեմ»,- ասել է Կլոպը BT Sport-ի եթերում։
Ունաի Էմերին 3 անգամ հաղթել է Եվրոպա լիգան Սևիլյայի հետ և մեկ անգամ «Վիլյառեալի» հետ՝ նախորդ մրցաշրջանում։