«Մանչեսթեր Սիթիի» և «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների միջև վիճաբանություն է եղել ՉԼ 1/4 եզրափակչի խաղի ժամանակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչն ու «Ման Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը նախ, վիճաբանություն են սկսել խաղադաշտում։ Ապա, խաղից հետո հանդերձարան տանող ճանապարհին խաղացողները շարունակել են հարաբերություններ պարզել, և վիճաբանությանը միջամտել է ոստիկանությունը։
Հիշեցնենք, որ այս խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով, ինչի շնորհիվ կխաղա ՉԼ կիսաեզրափակչում՝ մրցելով Մադրիդի «Ռեալի» հետ։
Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են «Լիվերպուլն» ու «Վիլյառեալը»։