Հայաստանի հավաքականի նորեկ Արթուր Գալոյանը գրառում է կատարել իր instagram-ի էջում։
«Վերջապես երազանքս իրականացավ։ Առջևում մեծ աշխատանք կա կատարելու, որպեսզի ապացուցեմ, որ արժանի եմ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալուն։ Շնորհակալ եմ բոլորից աաջակցության համար։ Առաջ Հայաստան»,- գրել է Գալոյանը։
Հիշեցնենք, որ Արթուրը ժամանել էր Հայաստան և ստացել հայկական անձնագիր։ Սպասվում է, որ Ազգերի Լիգայում կայանալիք ամառային հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստը նորամուտը կնշի մեր հավաքականի կազմում։